Ծնվել է 1949թ. Լենինականում (այժմ՝ Գյումրի) մանկավարժների ընտանիքում: Արմատներով Կարինի (Էրզրումի) Բասեն գավառից է, Պատժվան կոչվող բնակավայրից, որը պատմական աղբյուրներում հիշատակվում է 1600-կանների կեսերից: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր:1985թ. պաշտպանել է թեկնածուական թեզը՝ «Տեսական և մաթեմատիկական ֆիզիկա» մասնագիտությամբ, իսկ 1999-ին՝ դոկտորական թեզը՝ «Պինդ մարմնի ֆիզիկա» մասնագիտությամբ: Ներկայումս աշխատում է Հայ-ռուսական համալսարանի «Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների» ամբիոնում:
Կեսդարյա գիտամանկավարժական գործունեության ընթացքում Վ.Հարությունյանը հրապարակել է հարյուրից ավելի գիտական աշխատանքներ ճանաչված մասնագիտական պարբերականներում, զեկուցումներով հանդես է եկել բազմաթիվ միջազգային գիտաժողովներում:
Հիմնական մասնագիտական գործունեությանը զուգահեռ մշտապես հետաքրքրություն է ցուցաբերել նաև մեր պատմության տարբեր հարցերի նկատմամբ:
1983-1987թթ. ամռան ամիսներին իր կազմակերպած արշավախումբը իրականացրել է Մարտակերտի, Շահումյանի, Հադրութի և Քելբաջարի (Քարվաճառի) շրջանների մի շարք հայկական պատմաճարտարապետական հուշարձանների ուսումնասիրում, նոր կոթողների հայտնաբերում, բացահայտում և գրանցում: Ուսումնասիրությունների արդյունքները հետագայում դրվել են գիտական շրջանառության մեջ, տպագրվել մասնագիտական ամսագրերում և Արցախին նվիրված ուսումնասիրությունների հատորներում:
Արցախյան Առաջին պատերազմի ամբողջ ընթացքում գործուն մասնակցություն է ցուցաբերել մարտնչող երկրամասի պաշտպանությանն օժանդակելու հարցում: Այդ Ազատամարտին ցուցաբերած մասնակցության համար պարգևատրվել է ԼՂՀ «ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» և ՀՀ ՊՆ «ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ» մեդալներով:
ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ գրական կեղծանվամբ պրոֆեսոր Հարությունյանը լույս է ընծայել նաև Արցախյան Ազատամարտին նվիրված պատմվածքների երկու գիրք և 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետության պատմությանը նվիրված նյութերի և փաստաթղթերի ութ ժողովածու:
Դրանց կարելի է ծանոթանալ ստորև.
volharut@gmail.com
(+374) 93-302-444 (+374) 33-305-444
Languages
Armenian
Russian
English
Associate-Professor, Professor
Vice-Director
Assotiate-Professor
Assistant Professor (1972-1987), Associate Professor (1987-1992)
Doctor of Sciences (Physics)
Ph.D. (Physics)
Diploma